Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուս ձյուդոիստուհու մահը ցնցել է Ռուսաստանը

Ռուս ձյուդոիստուհու մահը ցնցել է Ռուսաստանը
16.06.2013 | 00:42

Այսօր, ինքնասպանության միջոցով իր կյանքին վերջ է տվել ռուս ձյուդոիստուհի, Եվրոպայի քառակի չեմպիոն Ելենա Իվաշենկոն`նետվելով բազմահարկ շենքի 15-րդ հարկից: Սպորտսմենուհին 28 տարեկան էր, ֆիզիկապես առողջ, կազմվածքով ամուր: «Ամբողջ Ռուսաստանը ցնցված է նրա մահով: Յուրաքանչյուր մարդ, ով երբևիցե շփվել է Լենայի հետ, անմիջապես համակրել է նրան: Նա հարուստ էր դրական լիցքերով, նրա հետ շփվելով մարդիկ լիցքավորվում էին էնէրգիայով: Ինչպես Լենայի հաղթանակները կմնան պատմության մեջ, այնպես էլ Լենան կմնա բոլոր նրանց սրտերում, ով ծանոթ է եղել նրա հետ»,-սրտի ցավով ասել է Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի նախկին մարզիչ Անատոլյա Ռախլինան:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մահացածի անձնագիրը, որի մեջ վերջինս գրություն է թողել`«Խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել»:
«Ոչ ոք չէր սպասում նման շրջադարձի: Բոլոր մարզիկներն ու մարզիչները դեռ շոկի մեջ են...Աղջիկները, ովքեր առավոտյան տեսել էին Լենային վերապատրաստման ժամանակ, ասում էին, որ նա, ինչպես միշտ, ժպտերես և կենսուրախ էր: Նա ապաքինվում էր ծնկի վիրահատությունից, որը արել էր մեկ ամիս առաջ Իտալիայում: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Լենային ազգային հավաքականում: Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ նա կարող է ինքասպանության գնալ: Ես ցնցված եմ, չգիտեմ, թե ինչու նա այդ բանն արեց»,-Риа Новости-ի թղթակցի հետ կիսվել է Ելենայի մարզիչը` չբացառելով, որ ինքնասպանության պատճառը կարող է լինել նաև անպատասխան սերը:
Նշենք` Ելենա Իվաշենկոն 78 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր շահել Եվրոպայի չորս առաջնություններում: Բացի այդ, ռուս մարզուհին 2008 թվականին աշխարհի առաջնության ժամանակ ստացել էր արծաթե մեդալ, իսկ 2007 և 2011 թվականներին բրոնզե մեդալներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ